09:42 , 12 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Ստամբուլի Այդըն համալսարանում անցյալ շաբաթ Հայկական հարցին նվիրված կոնֆերանս է տեղի ունեցել, որը կրել է «Հայկական հարցի ճիշտն ու սխալը» խորագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, այս շաբաթ արդեն այդ քննարկմանը նվիրված նյութը որպես գովազդային էջ տեղադրվել է Թուրքիայի ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերում՝ զբաղեցնելով ամբողջական էջ: Ակնհայտ է, որ դա անելու համար կազմակերպիչներն ահռելի գումարներ են ծախսել:
Ուշագրավ է նաև, որ ըստ էության՝ հակահայկական բնույթ կրող այս կոնֆերանսի բանախոսների մեծ մասը ծագումով ադրբեջանցի գիտնականներ են եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ