09:23 , 12 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Օմեգա-3 պարունակող սննդային հավելումները կարող են օգնել ծխողներին ազատվել վնասակար սովորությունից: Ճարպաթթուների կիրառումը նվազեցնում է նիկոտինի հանդեպ ունեցած հակումը՝ հայտնում են իսրայելցի գիտնականները: Այս մասին տեղեկացնում է Fedpost-ը:
Ծխողները, ովքեր ամեն օր 1 ամսվա ընթացքում ստացել են Օմեգա-3-ի պարկուճներ, 11 տոկոսով կրճատել են սիգարետի օգտագործումը:
Ծխելը, ինչպես հայտնի է, նվազեցնում է ուղեղում անփոխարինելի ճարպաթթուների մակարդակը, ինչպիսին է Օմեգա-3-ը: Դրա դեֆիցիտն ազդում է նյարդային բջիջների կառուցվածքի վրա: