«Հայկական ժամանակ». Անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա


08:23 , 12 նոյեմբեր, 2014

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որն ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը:

Միայն անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա: Բայց, ըստ մասնագետների, ԿԲ–ի ինտերվենցիաները կարող են կանխել դրամի արժեզրկումը միայն այն դեպքում, եթե չկան արժեզրկման խորքային պատճառներ»,– գրում է թերթը: