03:06 , 12 նոյեմբեր, 2014Շատերը նրա փոխարեն իրենց կյանքն ավարտված կհամարեին, բայց ոչ Փոլ դե Գելդերը, որը 5 տարի առաջ շնաձկան հարձակումից հետո կորցրեց ձեռքն ու ոտքը։
36–ամյա Փոլը ծառայում էր Ավստրալիայի ռազմածովային ուժերում՝ որպես ջրասուզակ։ 2009 թ.–ին՝ Սիդնեյի նավահանգստում ընթացող հակաահաբեկչական վարժանքների ժամանակ, արու շնաձկան հարձակման արդյունքում նա կորցրեց վերջույթներից երկուսը։ Այժմ Փոլը ճանապարհորդում է Ավստրալիայով, պատմում իր պատմությունը, որպեսզի ներշնչի մյուսներին հաղթահարել կյանքի դժվարությունները։









