Երկար, բայց էժան


02:15 , 12 նոյեմբեր, 2014

Պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի չինացի այս բանվորը կարողանա մինչև վերջ ապամոնտաժել 45-մետրանոց ծխնելույզը, բայց դա շատ ավելի էժան է, քան պայթեցնելը, պնդում է ընկերության ղեկավարը... «Հսկայական փող պիտի տաս պայթուցիկի համար, թույլտվության համար, փորձագետներին ու մասնագետներին պիտի վճարես, իսկ այս մարդը սուսուփուս անում է իր գործը՝ հանելով մեկական աղյուս: Թող երկար տևի, մենք չենք շտապում...»