Երուսաղեմում իր գործողություններով Իսրայելը միջկրոնական պատերազմ է հրահրում. Աբաս


01:45 , 12 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

Abbas-sektor-Gaza-stal-zonoy-gumanitarnoy-katastrofy

Իսրայելի իշխանությունները Երուսաղեմում իրենց գործողություններով միջկրոնական պատերազմ են հրահրում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը` կապված պաղեստիցնի առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան 10-րդ տարելիցի հետ, գրում է TASS-ը:

«Երուսաղեմում և Ալ Ակսա մզկիթում իր գործողություններով Իսրայելը աշխարհը տանում է դեպի միջկրոնական պատերազմի: Մենք երբեք չենք հրաժարվի Երուսաղեմից` որպես Պաղեստին Պետության մայրաքաղաքից»,- ընդգծել է Աբասը: