Լավ պրծանք


00:58 , 12 նոյեմբեր, 2014

Բրիտանացի լուսանկարիչ Քրիս Դեյը պատմում է. «Կիրակի օրը եկել էի Չեստերտոնի հայտնի հողմաղացը նկարելու: Երկնքում մի օդապարիկ կար, որը հանկարծ քամու ազդեցության տակ սկսեց արագորեն իջնել և մոտենալ հողմաղացին... Ամենավերջին վայրկյանին զամբյուղում գտնվող մարդը վերջապես կարողացավ միացնել կրակը, և օդապարիկը չբախվեց հողմաղացին, այլ անցավ նրա կողքով մոտ մեկ մետր հեռավորության վրա... Ամենազարմանալին այն է, որ այդ մարդն ամենևին խուճապի չէր մատնվել, հանեց գլխարկը, ուրախ-ուրախ թափահարեց այն, ինձ ասաց՝ «Բարի երեկո... Տեսա՞ր՝ լավ պրծանք» ու օդապարիկով հեռացավ»...