Հայաստանը բառերով սիրել պետք չէ, Հայաստանը լատինատառ գովերգել պետք չէ


00:43 , 12 նոյեմբեր, 2014

Հայաստանը բառերով սիրել պետք չէ, Հայաստանը լատինատառ գովերգել պետք չէ, Հայաստանը տառակույտ չէ, այ ՀԱՅրենասերներ։
Կարդում եմ զանազան գրառումներ հայրենիքի մասին, հայրենիքի նկատմամբ սիրո ու նվիրվածության մասին։ Ու՞մ է պետք. ու՞մ եք զարմացնում։
Հայաստանը սիրեք «հայերեն», զավակին հայապաշտ դաստիարակեք։ Վերջապես, խոսքը գործի վերածեք։ Ֆեյսբուքում գրառում անելը պիտի պարզապես հավելում լինի նախորդող քայլերի, ոչ թե տեղում դոփող լճացած հոգեվիճակի արտացոլում։