00:37 , 12 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ամերկացի դերասանուհի Ջոան Ռիվերզը մահացել է բժիշկների անփութության պատճառով, այս մասին երկուշաբթի օրը հայտնել է TMZ ինտերնետ-պարբերականը:
Պարբերականը հայտնում է, թե փորձագետներին հաջողվել է պարզել, որ բժիշկները չեն նկատել, թե ինչպես է փոփոխվում դերասանուհու առողջական վիճակը և չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլերը նրա կյանքը փրկելու համար:
Ավելի վաղ հայտնվում էր, որ 81-ամյա դերասանուհու մահը վրա է հասել թթվածնի անբավարարաության արդյունքում, ինչի հետևանքով վնասվել է նրա ուղեղը:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացավ այս տարի սեպտեմբերի 4-ին Նյու Յորքում: