Կարևորը ոչ թե ժամանակավոր խստություններն են, այլ հետևողականությունը


22:01 , 11 նոյեմբեր, 2014

Երևի մի տաս տարի առաջ էր, երբ «գերբարձված» երթուղայինը շրջվեց Անատոմիկի մոտակայքում: Մի քանի հոգի զոհվեցին: Դրանից հետո սկսվեց աննախադեպ վերահսկողություն: Ամսից ավելի հենց երթուղայինում կանգնած մարդ էին տեսնում, տուգանում էին: Հետո աստիճանաբար մոռացվեց:

Հիմա այս դեպքն է: Երկրորդ օրն է՝ լրատվամիջոցները խոսում-գրում են գազով երթևեկելու վտանգների, բալոնների, վարորդների գերհոգնածության և այլ բաների մասին: Չգիտեմ, թե ինչ քայլեր կհաջորդեն, բայց կարևորը ոչ թե ժամանակավոր խստություններն են, այլ հետևողականությունը: Միայն այդպես է հնարավոր նվազեցնել դժբախտ պատահարների թիվը: