Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը


13:02 , 16 սեպտեմբեր, 2012

ԽԱՉՎԵՐԱՑԸ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից հինգերորդն է: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման` վերացման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց և դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք ...
Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան: Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով, այն համարում է խաչի ծաղիկ: