Արցախի «առանձնացումն» ու «անկախացումը» հայոց նորագույն պատմության մեծագույն աղետներից են


14:03 , 11 նոյեմբեր, 2014

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Արցախը «առանձին անկախ պետություն ա», անարգում են Հայաստանի Հանրապետության բնակչությանը՝ նրան անուղղակիրոեն վերագրելով աշխարհի ամենաանխելք ժողովրդի պիտակը: Ինչո՞ւ: Որովհետև միայն աշխարհի ամենաանխելք ժողովուրդը կարող է, չնայած ծանրագույն տնտեսական պայմաններին, շրջափակմանը, ժողովրդագրական աղետին հազարավոր զոհեր ու տասնյակ հազարավոր վիրավորներ տալ՝ հանուն «առանձին անկախ» մի այլ պետության:
Հը՞, տհա՞ճ հնչեց, դուրներդ չի գալի՞ս: Շտապո՞ւմ եք հակադարձել, որ Արցախը «հայկական երկրորդ հանրապետությունն է»: Ի զուր մի՛ շտապեք: Նախ՝ իրավաբանորեն ոչ մի տեղ ամրագրված չէ, որ Արցախը հայկական պետություն է, և երկրորդ՝ գրքե՛ր կարդացեք, իրենք ձեզ կհուշեն, որ այս ընթացքի պահպանման դեպքում շատ շուտով Արցախը կլինի ոչ թե հայկական, այլ արցախյան պետություն: Չեռնոգորիայի արևը վկա:
Արցախի «առանձնացումն» ու «անկախացումը» հայոց նորագույն պատմության մեծագույն աղետներից են, ինչի շարունակումն անթույլատրելի է:
Արցախը պիտի՛ լինի ու լինելո՛ւ է Հայաստանի Հանրապետության մաս:
Իսկ նրանք, ում այս միտքն ու հեռանկարը դուր չեն գալիս, թող զբաղվեն իրենց տոհմածառի մանրազնին քննությամբ: