12:37 , 11 նոյեմբեր, 2014
Ինձ համար միշտ էլ անընդունելի է եղել այն դիրքորոշումը, երբ ոմանք փորձում են իրենց անսկզբունքայնությունն արդարացնել «Չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր» ձևակերպմամբ: 10-ից 9-ի դեպքում այդ շահերը սկսվում և ավարտվում են նեղ անձնական, ֆինանսական հարցերով, առավել ևս, երբ խոսքը ՀՀ ներկայիս քաղաքական դաշտի մասին է:
ԲՀԿ-ից ՀԱԿ-ի ունեցած ֆինանսական ակնկալիքների մասին շատ է խոսվել, ուստի «եռյակային» կրքերի համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ հանրահավաքներին այցելող մարդկանց: Կարծես թե 2008 թվականն այնքան էլ վաղ անցյալում չէր, որ կարելի էր մոռանալ այդ ժամանակվա ընդդիմության կարգախոսներն ու հիմնական քաղաքական ուղղությունները: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանն այդ տարիներին հանդես էր գալիս բոլորովին այլ դիրքերից, որոնք այսօր արմատապես փոխվել են: ԼՏՊ-ի պարագայում դա ինքնին զարմանալի չէ, զարմանալին այն է, որ այդ նույն ժողովուրդն այսօր մոռացել է 2008 թվականն, ու «եռյակ» կոչվածի շուրջ հավաքված, կրկին լսում է տեր-պետրոսյանական «քաղաքագիտական վերլուծությունները»: Եթե հանրահավաքներին մասնակցող մարդիկ իրոք մոռացել են 2008-ը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ փաստարկված կերպով ցույց տալ ԼՏՊ-ի ու կոնգրեսականների անսկզբունքային, գաղափարազուրկ պատկերը:
Ներկայացվող տեսանյութում 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանի հերթական քննադատական ելույթն է իշխանությունների մասին: Ընդդիմադիր գործչի համար կարծես թե սովորական երևույթ է, սակայն կոնկրետ այս դեպքում ելույթի նշված հատվածն առավել քան ուշագրավ է` հատկապես վերջին օրերին տեղի ունեցող ԲՀԿ-ՀԱԿ «փոխհրաձգությունների» ֆոնին:
Տեսանյութի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: