Թե մի օր որոշես ետ գալ, չմոռանաս կապույտ մանուշակներ բերել


21:37 , 15 սեպտեմբեր, 2012

...Թե մի օր որոշես հետ գալ, չմոռանաս ինձ համար մանուշակներ բերել,կապույտ մանուշակներ՝ կապույտ երազանքներիս նման...Գիտեմ՝ հիմա կասես, որ մանուշակները կապույտ չեն լինում, ու չկան կապույտ մանուշակներ, բայց նաև մի մոռացիր, որ իմ երազանքներն էլ այլևս չկան..ու հավատա, եթե կարողանաս երազանքներս գտնել ու հետ բերել,հետդարձի ճանապարհին քեզ ժպտացող կապույտ մանուշակներ կտեսնես....հա,չմոռանաս ժպիտներս էլ բերել,դրանք քեզ մոտ են մնացել....չնայած հիմա էլ ունեմ ժպիտներ,բայց դու բեր,չէ որ քեզ մոտ իմ անկեղծ ժպիտներն են,իսկ հիմա դրանք շատ հաճախ կեղծավոր են........բեր նաև այդ ժպիտներով ողողված օրերը,իմ կանաչ-կարմիր օրերը....ետ կանչիր նրանց,ասա թող գան,ու դու էլ արի...Ես կանչում եմ ձեզ,հետ եմ կանչում,բայց դա անում եմ ոչ թե ափսոսանքով ու տխրությամբ,այլ սիրով,չէ որ այդ օրերի մեջ դու ես,քո լուսե կերպարն է,իմ արևոտ ժպիտներն են ու մեր կապույտ երազանքները.....Բայց ամենակարևորը՝ չմոռանաս սիրտս էլ բերես..այսպես անսովոր է...ու հանկարծ չմտածես,թե այս ամենը ետ ուզելու նպատակով եմ քեզ կանչում,չէ..ուղղակի ուզում եմ,որ գաս,կարոտել եմ...շաատ...ու մի ծիծաղիր կապույտ մանուշակներ դեռ կան..