Քառյակի 12 կետերին վերածանոթանալով՝ ջահել օրերիցս մի դրվագ հիշեցի


09:44 , 11 նոյեմբեր, 2014

 

Քառյակի 12 կետերին վերածանոթանալով՝ ջահել օրերիցս մի դրվագ հիշեցի:
10-րդ կետի պահանջը հետևյալն է՝

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում:

Կարդացի ու հիշեցի, թե ինչպես էր 1995 թականին Էդուարդ Եգորյանը փորձում իշխանական էլիտային համոզել, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակվեն ընտրատեղամասերում:

Չկարողացավ, քանի որ դա ձեռնտու չէր, քանի որ այդ կերպ ընտրությունների արդյունքները մանիպուլյացիաների ենթարկելը կդժվարանար:

Տեսնես հիշու՞մ են սա ՀԱԿ-ի երևելիները: