Ծխող և չծխող մարդկանց թոքերի աշխատանքը. այսպիսի բան դեռ չեք տեսել (տեսանյութ)


05:00 , 11 նոյեմբեր, 2014

Որ ծխելը վտանագավոր է, գիտենք բոլորս։ Բայց դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան մեծ է նրա վնասը։ Այդ սովորությունը ոչ մի հաճույք չի պատճառում, բայց փոխարենը վերցնում է առողջության մի զգալի հատված և թողնում թոքերի հիվանդություններ, քաղցկեղ և արատավոր երեխաների։

Գիտնականները մի փորձարկում անցկացրեցին, որի ժամանակ օգտագործեցին մարդու իրական թոքեր, որպեսզի ցույց տան ծխող և չծխող մարդկանց օրգանիզմների տարբերությունը։ Տեսանյութում առաջին թոքերը պատկանում են մի մարդու, որը 20 տարի շարունակ մեկ օրում ծխել է 2 տուփ ծխախոտ։ Իսկ երկրորդն ընդհանրապես չի ծխել։
Գուցե այս տեսանյութից հետո թողնեք ծխելը և վերականգնեք ձեր առողջությունը։