01:11 , 11 նոյեմբեր, 2014
Հայաստանում մարդկանց մի հատուկ տեսակ կա՝ «սիգար ծխող»։
Հավաքվում են մի «գլՅամուռ» «օբյեկտում», շատ լուրջ ու հասկացող դեմք են ընդունում, կանչում իրենց ենթակա մի քանի կայքի «պրոֆեսիոնալ» լուսանկարչի, շա՜տ դանդաղ, վայելելով ծխում են սիգարը, խմում եսիմ քանի տասնյակ տարվա հնեցման կոնյակ։ Էտ ամենը նկարել են տալիս, տարածում համացանցում ու իրենք իրենց հավատացնում, որ էլիտա են։
Աշխարհ, կանգնի՜ր, իջնող կա…
Ոնց կասեր օղորմածիկ Ֆրունզը ՝«Է-հե-հե-հեեե՜յ»։