23:51 , 10 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի Սևենոակս քաղաքի բարձրակարգ դպրոցում սովորում են 11-18 տարեկան 300 երեխաներ: Այստեղ ուսուցումն արժե տարեկան 30 հազար ֆունտից ավելի կամ 50 հազար դոլար, գրում է Vesti.ru-ն:
Դպրոցում հատկապես խստիվ արգելվում է ալկոհոլի օգտագործումը: Հենց այս օրենքն էլ խախտվել է վերջերս:
Այդ պատճառով դասերից 2 շաբաթով հեռացրել են 40 աշակերտի: Դպրոցի աշխատակազմն այս կապակցությամբ հայտնել է միայն, որ այդ աշակերտները հայտնաբերվել են դպրոցում ալկոհոլ օգտագործելիս: Երեխաների անունները և տարիքը չեն նշվում: