Երևանում ագռավները բազմանում են, որովհետև քաղաքը էկոլոգիական լուրջ խնդիրներ ունի. բնապահպան


23:16 , 10 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը թեև համամիտ է, որ մայրաքաղաքում ագռավների թիվը բավականին շատացել է, բայց պնդում է, որ դրանց դեմ պայքարը կհանգեցնի բնապահպանական հավասարակշռության խախտման։

«Եթե սկսեցին այն ոճով պայքարել, ինչպես Կառավարությունն է միշտ անում, ապա կստանանք բնապահպանական ոչ հավասարակշռված վիճակ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և բացատրեց, որ ագռավների թիվը հուշում է քաղաքի էկոլագիական վիճակի մասին։

«Շատացել են, որովհետև Երևանը լուրջ խնդիրներ ունի. դրանք կապված են և´ կանաչ գոտիների, շենք շինությունների, և´ աղբահանության հետ, որոնք ընդհանուր խնդիրներ են առաջացնում բնապահպանական ոլորտում։ Դա անդրադառնում է քաղաքի կնսաբազմազանության վրա. ինչպիսին մեր քաղաքի դեմքն է, այնպիսի կենսաբազմազանություն էլ ունենք։ Եթե մեզ մոտ պուրակները, այգիներն ու կանաչ գոտիները շատ լինեին, ապա կունենային այլ պատկեր թռչնաշխարհում, բայց մեզ մոտ քանի գնում, կանաչ տարածքները քչանում են, իսկ ագռավները օրգանիզացված թռչուներ են, նրանք բնակվում են այն տեղերում, որտեղ թափոն կա, աղբ կա: Կեղտոտ քաղաքներում շատ կրծողներ կան, որոնցով նույնպես նրանք սնվում են»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ