Խորհուրդ կտամ մեր լրագրողներին, որպեսզի խոսեն մայրուղու վիճակի մասին


23:13 , 10 նոյեմբեր, 2014

Երևան-Գյումրի ավտոճանապարհին քիչ առաջ աղետալի միջադեպ է գրանցվել, զոհվել են 7 ուղևորներ, Աստված հոգիներին հանգստություն բերի: Իսկ հիմա, ինչպես ասում են, էլի չդիմացա: Մոտ երեք տարի Երևան-Գյումրի ավտոմայրուղով երթևեկել եմ ու հիմնականում ամեն օր, այդ մայրուղին անգիր գիտեմ և խորհուրդ կտամ մեր լրագրողներին, որպեսզի խոսեն մայրուղու վիճակի մասին, խոսեն, որ գծանշումներ չկան, լուսավորություն չկա, Շիրակի մարզի հատվածում, հատկապես Մարալիկի խաչմերուկից մինչև Ազատան ասֆալտն այն աստիճանի է ալիքներ տվել և դեֆորմացվել, որ անծանոթ մարդը եթե երթևեկի 80 կմ/ժ արագությամբ, ապա ամենայն հավանականության շուռ կտա մեքենան: Այսպիսի վիճակ է նաև Երևան-Ապարան ճանապարհի մի քանի հատվածներում: Աշխատանքի բերումով թույլ տվեք չծավալվեմ, թե ովքեր ինչ պետք է անեն, կամ արդեն՝ անեին, բայց որ ամեն մարդկային կյանք շատերի համար թանկ չի, դա երևում է: Կոնկրետ այս վթարի մանրամասները չգիտեմ, բայց մի բան կարելի է ասել մեղավոր կողմին՝ ԱՅ ԱՆԱՍՏՎԱԾ, էս ի՞նչ արեցիր: