Նամակը հասել է և ետ է վերադարձվել մինչև իմ խախտում անելը և տեսուչի կողմից որոշում կայացնելը


22:52 , 10 նոյեմբեր, 2014

Հարգելի ՀՀ, ոչ ՀՀԿ -ական քաղաքացիներ... Վերջին ամիսներին ինչպես ձեզանից շատերի, այնպես էլ ինձ համար ցավոտ հարց է դարձել ԴԱՀԿ և ՃՈ կողմից գույքի կալանքներն ու տուգանքները: Իմ բանկային քարտի վրա կալանք դրվեց. փորձեցի պարզել պատճառը. բանկից պատասխանեցին, որ ԴԱՀԿ-ն սառեցրել է հաշիվներս. իմ իմանալով ես ոչ ոքից և ոչ մի բանկից վարկ, ապառիկ կամ այլ գործարք չունեմ, որ դահկի ձեռքերն ինձ հասնեն: ԴԱՀԿ-ից ուղարկեցին ՃՈ, որ պատճառները ճշտեմ այնտեղ: ՃՈ-ում պարզեցի, որ ունեմ չվճարված տուգանքներ (1 տարվա վաղեմության), որոնց մասին չեմ ծանուցվել, ուստի ՃՈ-ն ինձ ուղարկեց Հայփոստի գլխամաս՝ հերթական պատճառները ճշտելու... Դիմում գրեցի փոխտնօրեն Հայկ Ավագյանին՝ նամակներ չստանալու պատճառներն իմանալու համար, ստացա 1.5 ամիս հետո ահա այս կնիքով և ստորագրությամբ ԻՐԱՎԱԿԱՆ ուժ ունեցող փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ նամակը հասել է 13.11.2013թ.ին և ետ է վերադարձվել 17.11.2013թ.ին՝ մինչև իմ խախտում անելը (15.11.2013թ) և տեսուչի կողմից որոշում կայացնելը (20.11.2013թ): Կրկնում եմ, որ այս փաստաթղթերը ստուգվել և ստորագրվել, ինչպես նաև կնքվել են ղեկավար մարմին հանդիսացող անձի կողմից այն բանից հետո, երբ ես 2 անգամ զգուշացրել եմ, որ ստուգելու եմ նամակների իսկությունը դատափորձաքննության միջոցով: ԿՑՈՒՄ ԵՄ ԿՆՔՎԱԾ և ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ: