Վախթանգ Կիկաբիձեն հայտնել է, որ իրեն «գնդակահարությամբ» են սպառնացել


22:36 , 10 նոյեմբեր, 2014

124581in.am-ը գրում է․

Հայտնի վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեին անհայտ անձինք են զանգահարել` սպառնալով նրան «գնդակահարել»: Այդ մասին ուկրաինական «1+1» հեռուստալլիքին հայտարարել է երգիչն ինքը:

«Վերջերս ինձ զանգահարեցին: Ես ասում եմ`«Լսում եմ»: «Վախթանգն է», «Այո», «Ձեզ զանգահարում ենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից»: Եվ ես սկսեցի ծիծաղել, որովհետև դա այնքան անսպասելի էր` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: Ես ասում եմ` «Եվ ինչ»: Պատասխանում ենՄենք ձեզ կգնդակահարենք»: Բայց ինչ որ ես նրանց ասացի` չեմ կարող այժմ ասել: Այդ ամենը ծիծաղելի է երևում»,- հայտարարել է Կիկաբիձեն:

Թե ով էր զանգահարել երգչին ,կամ արդյոք դա կատա՞կ էր, թե՞ իրական սպառնալիք՝ պարզ չէ: Իրավապահ մարմիններին Կիկաբիձեն չի դիմել: