21:49 , 10 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարևորում է Կատալոնիայում հանրաքվե-հարցում անցկացնելու փաստը, քանի որ այն հիմնված է ֆրանսիական լուսավորիչներից եկող այն արժեհամակարգի վրա, համաձայն որի՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը միակ լեգիտիմ աղբյուրն է կառավարման այս կամ այն ձևի հաստատման համար:
«Անկախ նրանից՝ մետրոպոլիայի ղեկավարությունը ճանաչու՞մ է այդ հանրաքվեն՝ որպես իրավական ուժ ունեցող, թե՞ ոչ, փաստը մնում է փաստ, որ հանրաքվեն միակ ճշմարիտ, օրինակարգ ուղին է՝ որոշելու այս կամ այն ժողովրդի, ազգի կացութաձևը, թե տվյալ ժողովուրդը ինչպես պետք է հնարավորություն ստանա կազմակերպել սեփական կյանքը, զարգացումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի ինքնավար մարզ Նավարայի խորհրդարանը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությամբ, որով կոչ էր արվում ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ և ընդգծվում էր, որ սա պետք է դիտել որպես պարտադիր պայման:
Սեպտեմբերին էլ Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ էր ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ