21:36 , 10 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի՝ որպես գործընկեր և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող կառույցի հետ դեռևս 1992 թվականին սկիզբ դրված համագործակցությունը: Համաշխարհային բանկը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում երբևէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի և առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարևորություն ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ