Եթե իրոք «Ողբ»-ը Խորենացին է գրել, ապա 5-րդ դարից մինչև 21-րդ դարը մենք էվոլյուցիա չենք ապրել


22:10 , 10 նոյեմբեր, 2014

Կարդացեք՝ ինքներդ կհամոզվեք:
Իսկ այս տողերը սպանում են իրենց դաժանությամբ, ճշմարտության դաժանությամբ.

«...Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

...Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են...»։

Ավելի քան մեկ և կես հազարամյակ է բաժանում մեզ այս տողերը գրելու ժամանակից... Սակայն, որքա՜ն արդիական են այս խոսքերը, կարծես այսօր գրված լինեն:
Չես հասկանում՝ Խորենացին է՞ր հանճարեղ, թե՞ մենք կատարյալ խոտ...