ԼՂՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել


19:46 , 10 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իրինա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ Նախագահի մեկ այլ հրա մանագրով ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ Վահե Բալայանին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 11-ը պաշտոնավարման ժամկետով: