19:14 , 10 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հույս է հայտնել, որ Իսպանիան կմնա միասնական: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Մամլո ասուլիսի ժամանակ Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան համարվում է Իսպանիայի «մեծ բարեկամն ու դաշնակիցը», ինչպես նաև վստահություն հայտնել, որ հանրաքվեն կարող է հրավիրվել միայն բացառիկ դեպքերում՝ շեշտելով հարցման և հանրաքվեի միջև առկա տարբերությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Կատալոնիայի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել երկրամասում հարցումներ անցկացնելու մասին, ինչի շնորհիվ հանրաքվեի անցկացումը հնարավոր էր դարձել: Ավելի ուշ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հրամանագիր էր ստորագրել նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ