20:49 , 10 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Rolling Stones ռոք խումբը 12,7 մլն դոլարի ապահովագրություն է պահանջում Միք Ջագերի ընկերուհու մահվան պատճառով չեղյալ հայտարարված համերգների համար, հայտնում է BBC-ն:
Լորեն Սքոթը ինքնասպան էր եղել այս տարվա մարտին, ինչից հետո խումբը չեղյալ էր հայտարարել համերգներն Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում:
Սակայն ապահովագրական ընկերությունը պնդում է, որ կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ինչը չեղյալ է դարձնում պայմանագրի պայմանները: