Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Վանիկ Ավետիսյանը 5-րդն է


19:08 , 10 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Եվրոպայի փոխչեմպիոն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հայ մարզիկը գրանցեց երկամարտի 320 կգ արդյունքը:

Պոկում վարժությունում հայ մարզիկը զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը՝ 141 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում՝ 179 կգ արդյունքը, և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: