18:16 , 10 նոյեմբեր, 2014Թագավորական պինգվիներով շրջապատված երիտասարդ ծովափիղը Ավստրալիայի Թասմանիա կղզում։

Sukhoi SU-35 ռազմական ինքնաթիռը Չինաստանի Ժուհայի 2014թ․ի օդային շոուից առաջ՝ փորձնական թռիչքի ժամանակ։

Չինաստանի Հանգժու բնակավայրում արվեստագետ Հան Խիաոմինգը մարդկանց առջև ցուցադրում է, թե ինչպես է ստեղծագործում լեզվով՝ այն թանաքի մեջ թաթախելով ու դրանով թղթի վրա նկարելով։ Իր աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար նա օգտագործում է արդեն իր մատները։

Կանադայի Ալբերտա բնակավայրի սառած ջրվեժ մագլցելու ժամանակ։ Լեռնագնաց Լարրի Շիուն գիտի, որ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է կյանքի ու մահվան հարց լինել։

Մարդիկ հետևում են Բեռլինի պատի փլուզման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառման հրավառությանը։

Փոքրիկ սպիտակ վագրը խաղում է իր մայրիկի հետ Սպատայի Ատտիկա կենդանաբանական այգում։ Սպիտակ վագրերը չեն հանդիպում վայրի բնության մեջ 1958թ․-ից ի վեր, և դրանց միայն կենդանաբանական այգում կարելի է տեսնել։

Թի Ռեքս դինոզավրի մոդելը Գլազգոյում՝ MTV Եվրոպական երաժշտության մրցանակաբաշխությանը՝ հավաքված ամբոխի մեջ։

Բուրմացի ոստիկանը հսկում է Ասիայի Հարավարևելյան երկրների ասոցիացիայի համաժողովի իրականացման վայրի ճանապարհը՝ գունավոր անձրևանոցի տակ կանգնած։

Վանականները Հռոմի Պիազա Սանտի Ապոստոլի հրապարակում ֆրիսբի խաղալիս։

«Սևիլյայի» խաղացող Կառլոս Բական դեմքին հարված է ստանում «Լևանտեի» խաղացող Դեվիդ Նավարոյի հետ Իսպանիայի Ռամոն Սանչես Պիզխուան ստադիոնում ֆուտբոլի խաղի ընթացքում՝ գնդակի համար պայքարի ժամանակ։

Իսրայելի անվտանգության աշխատակիցները բախվեցին արաբական ու հրեական ծագում ունեցող երիտասարդներին Իսրայելի Կֆար Կանա քաղաքի մոտ այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հրազենային կրակոցով սպանեցին 22-ամյա արաբական ու հրեական ծագում ունեցող մի երիտասարդի։
Զինվորը խոնարհում է գլուխը երկու աշխարհամարտերի ընթացքում զոհված կանանց ու տղամարդկանց հիշաակին Շոտլանդիայի Սփին Բրիջ բնակավայրում՝ անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Ազգությամբ ռուս Անաստասիա Վասիլենկոն մասնակցում է Վարշավայի մոտ գտնվող Լոմիանկի քաղաքում տեղի ունեցող Անվասայլակների սպորտային պարերի եվրոպական առաջնությանը։
