Թինա Քեյը հույսը չի կորցնում, որ գումարը ճիշտ նպատակին կծառայի


16:42 , 10 նոյեմբեր, 2014

Թինա Քեյը հույսը չի կորցնում, որ գումարը ճիշտ նպատակին կծառայիLife.panorama.am-ը գրում է.

Պարուհի, կրկեսային արտիստուհի Թինա Քեյը անհամբեր սպասում է Երևանի Կրկեսի շենքի վերակառուցմանը: Թեև ստեղծագործական կյանքում առաջ է շարժվում և տեղում «չի դոփում», սակայն «դերասանին առանց թատրոն» դժվար է: «Ցավում եմ, որ դեռևս կրկեսի շենքը չի վերականգնվել,, որպեսզի կարողանամ ամբողջ հնարավորությունս ցուցադրել: Իրենց ասելով՝ հույս կա, որ շենքը կվերակառուցվի: Ինքս էլ հույս ունեմ, որ այդ բոլոր գումարները կհասնեն իրենց բուն նպատակին, և մեր հայ մանուկները կրկին կունենան կրկես»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ նա:

Ի պատասխան մեր այն հարցի, թե չի՞ ցանկանում կառուցել սեփական կրկեսի շենքը, արտիստուհին մատնանշեց ֆինանսական և տեխնիկական դժվարությունները: Սակայն, մտքի ծայրով անցկացրել է, բնականաբար. «Շատ ծանրաբեռնված բան եք առաջարկում: Դեռ չեմ կարող նման լուրջ գործ նախաձեռնել: Նախ, դրա համար շատ մեծ տարածություն է պետք: Ընկերներիցս ոմանք փորձեցին նման գործունեություն սկսել Երևանում, բայց չարդարացրեց սպասելիքները: Ունեմ լիարժեք նոր և կրկեսային, և պարային  համարներ, որոնք շուտով կցուցադրվեն հեռուստաընկերություններով: Ափսոս, որ էկրանից այս կողմ մարդկանց ներկայանալու լավ հնարավորություններ չունեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ