Հայտնաբերվել է մարդկանց հիմարացնող վիրուս. ԶԼՄ-ներ


16:18 , 10 նոյեմբեր, 2014

9069456051in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում է առողջ մարդկանց ճանաչողական ունակությունների վրա: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը:

Նեբրասկայի համալսարանին կից Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտության համաձայն՝ այդ վիրուսը նախկինում երբեք չի նկատվել առողջ մարդկանց օրգանիզմներում:

Գիտնականները վիրուսը հայտնաբերել են պատահաբար՝ մարդու կոկորդում միկրոբների ուսումնասիրման գործընթացում: Հետազոտության ընթացքում անսպասելիորեն պարզվել է, որ կոկորդում հայտնաբերված վիրուսի ԴՆԹ-ն համընկել է վիրուսի ԴՆԹ-ի հետ, որը վարակել է կանաչ ջրիմուռները:

Հետազոտությանը մասնակցած 90 մարդուց 40-ը եղել են այդ վիրուսի կրողներ և պակաս բավարար արդյունքներ են ցուցաբերել թեստերում՝ կապված տեսողական ընկալման արագության ու հստակության, ինչպես նաև ուշադրության մակարդակի հետ: