14:24 , 10 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ նորմալ է, որ Վրաստանում կոալիցիան սկսել է քանդվել:
«Դա բնական է»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետը՝ շարունակելով, թե եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույնը կլիներ՝ կփլուզվեր:
«Պատկերացրեք, որ Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Ծառուկյան, օլիգարխներից սկսած՝ վերջացրած ՕԵԿ-ով...»,-ասաց Իսկանդարյանը:
Խոսելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա նշեց, որ կարծես թե ընդդիմության նոր կենտրոն է ձևավորվում և այդ մասով հետաքրքիր է՝ արդյո՞ք Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհամագործակցի Սաակաշվիլիի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ