14:18 , 10 նոյեմբեր, 2014
168.am-ը գրում է․
Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրացվում է Շուշիի ենթաշրջանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու խնդիրը, այնինչ մեզ մոտ նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած քննարկման ժամանակ։ «Մենք չենք ներկայացնում, որ Շահումյանը պատմական կոմպակտ և միայն հայերով բնակեցված տարածք է, որ այդպիսի տարաքները Ադրբեջանում մեկը չէին, երկուսը չէին, որ Բաքվի հայությունը մշակութային ինքնության, մշակութային շերտի ներկայացուցչություն է, որը չի կարող անտեսվել, անգամ եթե փորձեն հակակշռել գոյություն ունեցող Ադրբեջանում բնակչության և Հայաստանում ադրբեջանական բնակչության խնդիրները։ Դրանք նույնական խնդիրներ չեն, դրանք ծավալային առումով ևս համադրելի չեն»,- նշեց նա: Վ. Խաչատրյանի խոսքով՝ թող ոչ մեկը չմտածի, որ եթե Բաքվի հայությունը, Շահումյանի հայությունը, այդ կոմպակտ բնակեցված տարածքների ժողովուրդը ճկուն է եղել, կարողացել է իր տեղը գտնել աշխարհով մեկ, այդ մարդիկ ողբերգություն չեն ապրում հենց այն պատճառով, որ սեփական ինքնությունից ունեցվածքից, մշակութային շերտից արմատապես զատվել են և այսօր հայտնվել են աստիճանական ասիմիլյացիայի ալիքի ներքո. «Գտնում ենք, որ եթե ինչ որ ընդդիմության ներկայացուցիչ էլ հանկարծ սատարում է այս սկզբունքներին, որով ուղղակի հանձնում է հայ ժողովրդի օրինական պահանջները և իրավունքները, ապա այդ մարդիկ այնուամենայիվ թող 10 անգամ մտածեն և նոր մեկ անգամ մի բառ ասեն, կամ հիշեն, որ նայելու են այդ մարդկանց և նրանց երեխաների աչքերի մեջ, ովքեր զրկված են սեփական հայրենիքից, զրկված են իրենց մշակութային շերտից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ