13:24 , 10 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:
ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ