Թունավորում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով


13:12 , 10 նոյեմբեր, 2014

Թունավորում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքովSlaq.am-ը գրում է․

Նոյեմբերի 9-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 1981 թ. ծնված Աննա Ա.-ն և 2006 թ. ծնված Անի Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: