11:30 , 10 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2014»-ում ներկայացող փոքրիկ երգչուհի Բեթթին հեղինակավոր մրցույթում հանդես կգա 12-րդ համարի ներքո: Այս մասին պարզ է դարձել նոյեմբերի 9-ին:
Հայտնի է դարձել, որ առաջին համարի ներքո հանդես կգա Բելառուսի, իսկ վերջին՝ 16-րդ համարի ներքո Նիդեռլանդների ներկայացուցիչը:
Բեթթին հանդես կգա «Արևի մարդիկ» երգով: «Մանկական եվրատեսիլ- 2014»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում:
«Մանկուց իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ