11:12 , 10 նոյեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը հեռացվել է աշխատանքից: Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ Խոեցյանը երկրորդ նկատողությունն է ստացել, որն էլ հիմք է հանդիսացել նրա` աշխատանքից ազատմանը: «Աշխատանքից ազատվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Նա բազմաթիվ նկատողություններ ուներ, և օրերս ստացավ վերջին նկատողությունը: Օրենքով սահմանված կարգով` որևէ բան չի խախտվել, չի ուզում` թող դատարան դիմի` թերթերում հոդվածներ է գրում` դրա փոխարեն թող դիմի դատարան»,-ասաց Թոքմաջյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ