Լոսանջելեսահայության բաց նամակը Սեյրան Օհանյանին


11:18 , 10 նոյեմբեր, 2014

Լոսանջելեսահայության բաց նամակը Սեյրան ՕհանյանինSlaq.am-ը գրում է․

Հարգելի պ-ն Օհանյան.

Երկար տարիներ բնակվելով Լոս Անջելեսում , ականատես եմ եղել հայրենիքի նկատմամբ իր բնույթով կասկածալի մի հեռուստատեսային դրամահավաքի, որի նպատակն էր զենք ու զինամթերք գնելու, օգնելու օրհասական վիճակում գտնվող հայրենիքին` սփյուռքից պատրաստելով և հայրենիք ուղարկելով կամավորական խմբեր: Այդ հեռուստամարաթոնը վարել են Լոս Անջելեսում ,,ՎԱՆԱՁՈՐ ,, հեռուստաժամի պատասխանատուններ` մայր ու աղջիկ Սիլվա Մարանդյան Օհանյանը և Թագուհի Օհանյանը, որոնք այդ հեռուստամարաթոնի և ,,գաղափարի,, համակազմակերպիչներից են եղել: 
Հեռուստամարաթոնի ընթացքում լոսանջելեսահայությունը հանգանակեց 170,000 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի ժամանակ վերջիններս հայտարարեցին, որ. հանգանակված գումարի որոշ մասը հատկացնելու են սփյուռքից հայրենիք գնացած մարտական խմբերի ընտանիքներին` օգնելու համար: Դրամահավաքից անմիջապես մեկ օր հետո այդ մասին արձագանքեցի տեղի razmik.net կայքում: Նույն օրը Թագուհի Օհանյանի և նրա ընկերոջ ,,թեթև,, ձեռքով ամբողջ կայքը ոչնչացվեց` տեղադրելով անբարո նկարներ: Անցել է մի քանի տարի, իսկ այդ մեծ գումարի առեղծվածը լոսանջելեսահայությանը հանգիստ չի տալիս, քանի որ անորոշ է 170,000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը: 
Ի դեպ, հեռուստամարաթոնի վարողը և համակազմակերպիչը Թագուհի Օհանյանը, հանդիսանում է World Docando ֆեդերացիայի նախագահ` Գոռ Վարդանյանի ,,Ստվերները դրախտում,, ֆիլմի ,,սցենարիստը,,, ով մեկ օրից կլինի Երևանում` մասնակցելու նոյեմբերի 11-ին կայանալիք ֆիլմի մամլո ասուլիսին, իսկ նոյեմբերի 14-ին` ֆիլմի պրեմիերային:

Ուստի, խնդրանքով դիմում ենք Ձեզ պ-ն Օհանյան, պարզաբանելու լոսանջելեսահայության բարձրացված խնդիրը:
Հետաքրքիր է իմանալ նաև արդյոք ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել այդ հեռուստամարաթոնի և գաղափարի մասին, եթե այո, ապա`
1. Ինչ ճակատագրի է այդ գումարը արժանացել,
2. բանկային որ հաշվեհամարի վրա է նստած եղել հավաքված գումարը ,
3. ում են փոխանցել, ով է այն ստացել և ինչ նպատակով է այդ գումարը ծախսվել,
եթե ոչ, ապա` ԱՄՆ քաղաքացիներ Սիլվա Մարանդյան Օհանյանը և Թագուհի Օհանյանը մեկ այլ երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող զենք և զինամթերք գնելու ,,մտադրությամբ,, ինչ իրավունքով են խաբեությամբ գումար հավաքել և այն հետագայում յուրացրել:

Հարգարժան Սեյրան Օհանյան, խնդրում ենք, հետամուտ լինելու լոսանջելեսահայության մտահոգ այս խնդրին:

Գայանե Մանուկյան

լրագրող Լոս Անջելես

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ