09:00 , 10 նոյեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում 40-45 տարեկան տղամարդը ինքնասպանություն գործելով` իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղեկալ` Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի 34 PV 934 համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Այդ ամենը նկատել են` այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանները, ովքեր փորձել են համոզել նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ցավոք, ոստիկաններին չի հաջողվել փրկել նրան: Դեպքի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից արդեն ժամանում են քննիչն ու փորձագետը: Դեպքի վայր է կանչվել նաև դատական բժիշկը: Ոստիկնությունը պարզում է մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շերամի փողոցի 99 շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Սուրենի Սողոյանի անվամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ