15:49 , 15 սեպտեմբեր, 2012
Հիմքեր կան կարծելու, որ մարդը երկրագնդի վրա ապրող այն միակ արարածն է, որը ոչ միայն լոկ գոյատևում, այլև զարգացում է ապրում ու անխոնջ արարում:
Այսինքն, այլ` լոկ գոյատևող, անզարգացած ապրող արարածները, լիովին հիմքերն ունեն մարդուն պաշտելու ու ենթարկվելու, ինչն էլ անում են առանց քաշվելու: Այդպես դարձել ենք աշխարհի տերը և նույնիսկ ելնում ենք ավելի վեր` ձեռնարկելով և այլ մոլորակներ զավթելուգործը: Այդ ուղղությամբ մեր սերն արդեն արտահայտված է:
Բայց անդիմադիր ոչինչ չի լինում, սերն էլ է մարում:
Բայց, քանզի այստեղ մարդուց ուժեղ էլ կենդանի չկա, հետևաբար չկա և լուրջ դիմադրության հնարավորություն, ուստի մարդն, արդ, կիսվել է բազում մասերի` ինքն իր դեմ հրահրելով անթիվ հակամարտություններ:
Անխոնջ պայքարն ստիպում է մեզ նաև անխոնջ զարգանալ, առաջ ընթանալ ու հինն անընդհատ նորաձևել:
Թե հինը մնար, կապիկից մինչև տիեզերք ելնող արարած դառնալ չէինք կարող: Քանզի մարդուց զորեղ այլ արարած հողն այս չի ծնել: Այդ բացը պիտի մենք էլ լրացնենք: Հենց դա էլ անում ենք` ինքներս մեզ դիմադիր դառնալով: Արդ, վեր ենք հառնել, բայց և հետ դարձել, որ համը տեսնենք անցած դարերի ու նորից դեպի նախամարդ գնանք: Ստրուկից` ճորտի, ճորտից`բանվորի, բանվորից` ազատ, անկախ քաղքենու, որ ծուլանում էր ամեն օր բանել, բարիք արարել բոլորի համար, արդար բաժանել: Կարգավորված էր և երկրագնդի մի լուրջ մասում էլ դեռ կարգն այդպես է, բայց ... Բայց դե ոչ մի բան դյուրին չի տրվում:
Քանզի այլ մի ուժ չկա, որ մեզ դրդի, ինքներս պիտ մեզ նոր ուղու բերենք. նորից հետ դառնալ «դեպ ստրուկ գնալ, երևի չուզենք: Հետադարձի որոշ շրջումն էլ կսթափեցնի մեզ, և հետ չենք ընթանա, կհասկանանք, որ անցյալը հին է, ապագայի էջը կբանանք:
Այն, ինչ արվում է, հարկ է հասկանալ, հարկ է գիտակցել և տեղատվության դեմ ափեր չբացել:
Հովիկ ՎԱՍԻԼՅԱՆ