Քարոզում ենք, որ չգնենք թուրքական արտադրության հագուստ, բայց ասեք՝ ի՞նչ գնենք


04:37 , 10 նոյեմբեր, 2014

Մենք մի տեսակ ալիֆռանգի բաներ ենք անում, որ չի տեղավորվում մարդու ուղեղում: Քարոզում ենք, որ չգնենք թուրքական արտադրության հագուստ ու շատ լավ ենք անում: Բայց ասեք՝ ի՞նչ գնենք, գոնե մի ժամանակ սիրիականը կար, հիմա էտ էլ չկա: Եթե մենք ունենանք մեր որակյալ ու յուրաքանչյուր քաղաքացու գրպանին հասանելի արժեքով սեփական արտադրանք, ապա իմացեք, որ ցանկացած Հայ կընտրի Հայկականը: Ունե՞նք որակով նասկի՝ չունենք, ունե՞նք որակով մայկա՝ չունենք... Սրանք պրիմիտիվ բաներ են ու այնպիսի բաներ, որի արտադրությունը կա Հայաստանում: Եկեք նախ պահանջենք, որ տան հնարավորություն, արտոնություն Հայաստանում արտադրել կտոր, հետո նաև հագուստ: Չէ՛, չեն անի դա, որովհետև բեռնափոխադրող ընկերություններին դա ձեռնտու չէ, իրենք քիչ գումար կաշխատեն և այլն: