Քեյթ Մոսի սիրած բյութի-սովորությունները


03:25 , 10 նոյեմբեր, 2014

kate_moss_9abf35ca1in.am–ը գրում է.

40-ամյա բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը պատմել է իր սիրած դիմահարդարման միջոցների, օծանելիքի և բյութի սովորությունների մասին, տեղեկացնում է Beauty-ն:

Քեյթ Մոսի սիրելի բույրը

Վերջերս մոդելը դարձել է My Burberry բույրի դեմքը, և իհարկե, հենց այդ բույրն է դարձել նրա սիրելին:

«Իմ բույրը դուրս է ժամանակից ու նորաձևությունից: Դա չպարտադրող և ցերեկվա ու երեկոյան ժամերին հարմար բույր է: Ահա թե ինչու եմ ես սիրում My Burberry-ն: Ես իսկական բրիտանուհի եմ, սիրում եմ անգլիական այգու բույրը անձրևից հետո, որն իդեալական կերպով հաղորդում է My Burberry»-ն,- ասել է Մոսը:

Մոսի սիրած բյութի սովորությունը

«Ջուրն է, որը ես խմում եմ որքան հնարավոր է շատ: Առավոտյան, եթե կան այտուցներ, լվացարանի մեջ սառը ջուր եմ լցնում, սառույց եմ ավելացնում և դեմքս մի քանի վայրկյան ընկղմում եմ մեջը: Մաշկի թարմացման համար պարբերաբար միկրոմաշկափոխություն եմ անում»:

Քեյթ Մոսի սիրելի դիմահարդարումը

«Թեթև բնական դիմահարդարում: Երբեմն բավարար է մի քիչ կարմրեցնել այտերս, ներկել թարթիչներս, աչքերս ընդգծել սև մատիտով և անել smoky eyes»: