Մարդը կալորիաներից չի գիրանում


01:27 , 10 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

jirovie-kletki-1

Ավելորդ կալորիաները չեն ազդում մարդու գիրանալու վրա: Ավելորդ քաշի խնդիրը կապված է անշարժ կենսակերպի հետ: Աճում է այն մարդկանց թիվը, ովքեր երբեք ֆիզիկական վարժություններով չեն զբաղվում:

Նման եզրակացության են եկել հետազոտողները 20 տարի ամերիկացիների սննդակարգին հետևելուց հետո՝ հաղորդում է The American Journal of Medicine ամսագիրը:

Հետազոտողները կապ չեն հայտնաբերել ավելորդ քաշի և ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի կիրառման, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցող կիլոկալորիաների չափի միջև: 20 տարվա ընթացքում այն նույնն է մնացել:

Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ պակաս ֆիզիկական ակտիվությունը նպաստում է մարդու մարմնում ճարպերի ավելացմանը: