Սերժ Սարգսյանի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իրեն վարչապետի դերում չի տեսնում


15:47 , 15 սեպտեմբեր, 2012

 

«Ըստ քաղաքական դաշտում տեղ գտած խոսակցությունների, բոլորովին վերջերս Արցախում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև երկարատև զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է օրվա թեմա դարձած ապագա վարչապետի հարցը: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Սեդրակիչը այդ զրույցի ընթացքում շատ հստակ նշել է, որ ինքը ապագա վարչապետի հետ կապված ունի իր ռեալ տեսակետը, և որ ինքն անձամբ իրեն վարչապետի դերում չի տեսնում, ինչպես նաև չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել այնպիսի թեկնածուների, որոնց անունները այս օրերին լրջագույնս շրջանառվում են: Հավելենք, որ ապագա վարչապետի հարցը լուծելու գործում քաղաքական ինչ-ինչ շրջանակներ փորձում են Սեդրակիչի մերձավոր շրջապատի հետ որոշակի «կոնտակտի» ու ջերմ շփումների դուրս գալ` նախապես իմանալով այն մասին, որ Սեդրակիչը տվյալ թեկնածուի հետ կապված ունի իր առարկությունները»: 
Աղբյուրը՝ «Չորրորդ Ինքնիշխանություն»