18:09 , 9 նոյեմբեր, 2014
Հայկական պատմություն...
Ծնողներին լսեք: Միշտ:
Անդրե Աղասին ուներ յար, թույլ տվեք այդ կարճ ու ամեն ինչ ասող ժողովրդական եզրույթով փոխարինել girlfriend օտարածին բառը: Մեր հայրենակցի յարը ամերիկացի հայտնի դրասանուհի Բրուք Շիլդսն էր: 90-ականներին նա նկարահանվում էր «Ընկերները» հանրահայտ սերիալում: Այնտեղ կար այսպիսի դրվագ, որը տեսնում եք լուսանկարում: Անդրեն՝ խոսքը Աղասու մասին է, ներկա էր նկարահանումներին: Խոստովանեք՝ դուք ի՞նչ կանեիք, եթե տեսնեիք, որ ձեր յարը... Ճիշտ նույն զգացմունքներն ունեցավ մեր հայրենակիցը՝ նստեց մեքենան, գնաց Լաս Վեգաս, մտավ տուն ու ջարդուփշուր արեց իր բոլոր մրցանակները՝ Ուիմբլդոնից սկսած մինչև Ամերիկայի բաց առաջնություն... Երբ բաժանվեց դերասանուհուց, հայրը Անդրեին խորհուրդ տվեց ամուսնանալ հայտնի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ... Երեք տարի առաջ, երբ Անդրե Աղասիի անունը գրանցվում էր բոլոր ժամանակների աշխարհի լավագույն թենիսիստների Փառքի սրահում, Անդրե Աղասին իր ելույթում հատուկ շեշտեց. «Պապա, Շտեֆիի հետ ամուսնանալու քո խորհուրդը ամենալավ խորհուրդն էր, որ տվել ես կյանքիս ընթացքում»...

