14:30 , 9 նոյեմբեր, 2014
Հարվարդի գիտնականները, որոնք 16 տարի շարունակ հետևել են 45-82 տարեկան 26 902 տղամարդկանց առողջությանը, հայտնաբերել են ինֆարկտի և սրտի ու անոթների հետ կապված այլ խնդիրների առաջացման անսպասելի պատճառ: Պարզվել է, որ սրտանոթային հիվանդություններով տառապելու ռիսկը մեկ քառորդով մեծանում է նրանց դեպքում, ովքեր պարբերաբար բաց են թողնում նախաճաշը:
Գիտնակաների կարծիքով՝ առավոտից քաղցի երկարատև շրջանը խախտում է հորմոնալ ֆոնը և շաքարի մակարդակն արյան մեջ, ինչի հետևանքով բարձրանում է ճնշումը և ավելորդ քաշ է առաջանում:
Կարծիք կա, որ նախաճաշի բացակայությունն ամուրի կյանքի և սեփական առողջության նկատմամաբ անուշադրության հետևանք է: Հետազոտությունների համաձայն՝ նախաճաշը բաց են թողնում չամուսնացած տղամարդիկ, ծխողները և ալկոհոլի սիրահարները,