00:51 , 9 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ շաբաթը մեկ անգամ ելույթ կունենա սեփական հեռուստանախագծում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
««2030» հեռուստանախագիծը կթողարկվի ենթադրաբար երկուշաբթիից ուրբաթ՝ GDC հեռուստաալիքի եթերում: Կլինեն 3 վերլուծաբաններ՝ «2030»-ի խմբի անդամները և այլ վերլուծաբաններ: Նրանց հետ միասին ես ևս շաբաթը մեկ անգամ հանդես կգամ վերլուծությամբ»,- ասել է Իվանիշվիլին: