00:30 , 9 նոյեմբեր, 2014
Քրդական տարածաշրջանային կառավարության բնական պաշարների նախարարությունն իր կայքի միջոցով հայտարարել է, որ նոյեմբերին արտահանված նավթի ծավալը աճել է 60 տոկոսով: Արտահանվող նավթը օգոստոսին եղել է 185,000, իսկ հիմա հասել է գրեթե 300,000-ի բարելի օրական: Կառավարությունն ունի ծրագիր՝ արտահանել մոտ 400,000 բարել օրական մինչև տարեվերջ: Իսկ 2015 առաջին եռամսյակում այն հասցնել 500.000 բարել օրական: Քրդական տարածաշրջանային կառավարությունը կամ KRG 2014թ.-ի հունվարից արտահանել է 34.5 մլն բարել նավթ, որից 21,5 մլն բարել վաճառվել է Թուրքիայի հարավային Ջեյհան նավահանգստից, իսկ մնացած 13 մլն բարել նավթը արտահանվել է Մերսին Թուրքիայի հարավային այլ նավահանգիստներից:
Հայտարարության մեջ ասվում է, որ ստացվել է $ 2.1 մլրդ կանխիկ, և $ 775 մլն տարբեր տեսակի ապրանքային փոխանակումներ են կատարվել, ընդհանուր արտահանվող նավթի գումարը կազմել է $ 2.87 մլրդ:
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի 2016 թ-ին արտահանենք 1 մլն բարել նավթ օրական: KRG-ն իրականացնում է իր սահմանադրական իրավունքները. կառավարել, արտադրել, շուկա հանել և վաճառել այն բնական ռեսուրսները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ», - ասել է կառավարության ղեկավարը։