00:22 , 9 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է.

Աշխարհում լյուքս դասի ապրանքների կեսը՝ 47%, գնում են Չինաստանի քաղաքացիները՝ գրում է չինական «Ժենմին ժիբաո» պաշտոնաթերթը:
«Շքեղ առարկաների չինական շուկայի հետազոտությամբ զբաղվող ընկերության զեկույցում նշվում է, որ չինացի սպառողները արտերկիր մեկնելու ժամանակ ծախսում են միջինը 1.508 եվրո, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ողջ աշխարհում: Այս գումարը 3-5 անգամ ավելի է այն գումարից, որը ծախսում են Եվրոպայի և ԱՄՆ բնակիչները իրենց ուղևորությունների ժամանակ»,- նշում է պարբերականը:
2013-ին լյուքս դասի համաշխարհային գնումների 47 տոկոսը կատարել են չինացիները: Գնումների ընդհանուր գինը կազմել է 102 մլրդ դոլար, ընդ որում՝ դրա միայն 28 մլրդ դոլարն է ծախսվել Չինաստանի տարածքում, մնացածը՝ արտերկրում:
Չինաստանի տնտեսական կտրուկ աճին զուգահեռ՝ ավելացել է նաև բնակչության բարեկեցությունը, անընդհատ աճում է շքեղության առարկաների պահանջարկը՝ պարզաբանում է թերթը: